Wednesday, 01 07 2026
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով

Independent․ Հայոց ցեղասպանությունը պատահականություն չէր. Ստեֆան Հելբրուք

Վերջին ամսվա ընթացքում հարյուրավոր նյութեր են գրվել համաշխարհային պատմության ամենամութ իրադարձություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ՝ ակտիվ սպանդ, որը խլեց մոտ 800 հազարից 1.5 մլն հայի կյանք։ Այս մասին փաստաբան, ԱՄՆ Անկախության ինստիտուտի գիտաշխատող Ստեֆան Հելբրուքը գրում է ինստիտուտի կայքում (Independent.org)։

Այդ նյութերից գրեթե ոչ մեկը չի նշել, թե ինչու էին հայերն անպաշտպան այն ժամանակվա Օսմանյան կայսրությունում իրենց կառավարիչների դեմ՝ որովհետև օսմանները զինաթափել էին նրանց՝ նույն գործիքը, որը 2 տասնամյակ անց պետք է թույլ տար նացիստներին ստրկացնել և այնուհետև կոտորել Եվրոպայի հրեաներին։

Օսմանյան կայսրությունից մնացած ներկայիս Թուրքիան վիճարկում է շատ մանրամասներ, սակայն պատմաբանների մեծ մասը համաձայնում է որոշ հիմնական փաստերի շուրջ։ Առաջինն այն է, որ քրիստոնյա հայերի տարրական իրավունքները երկար ժամանակ մերժվել են։ Երկրորդ՝ նրանք բացառված էին կառավարությունում մասնակցություն ունենալուց։ Եվ երրորդ՝ օսմանյան օրենքը հանցանք էր դարձրել առանց կառավարության թույլտվության հրազենի տնօրինումը։ Հայերին, ինչպես բրիտանացի ճանապարհորդ Հարի Ֆինիս Բլոսե Լինչն է գրել 1901 թվականին, «խիստ արգելված էր հրազեն ունենալ»։

Այն բանից հետո, երբ օսմաններն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ միացան Գերմանիային, և բրիտանական ներխուժումը թվում էր վերահաս, թուրքերը որոշեցին արտաքսել հայերին, ում նրանք համարում էին անվստահելի։ Արտաքսման այդ գործընթացը դարձավ մահվան երթ։

1915 թվականի արտաքսման հրամանագիրը մահապատիժ էր սահմանում ոչ միայն զինված դիմակայության, այլև թաքնվելու և ինչ-որ մեկին թաքցնելու համար։

Գյուղացիները խոշտանգումների են ենթարկվել՝ թաքնված զենքերի տեղը մատնացույց անելու համար։ Զանգվածային մահապատիժներ են իրականացվել։

Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը միակ օրինակը չեն, երբ դաժան բռնապետերը զինաթափել են իրենց զոհերին, այնուհետև սպանել նրանց։ Համանման մարտավարություններ են կիրառվել Ստալինյան Ռուսաստանում, Իդի Ամինի օրոք՝ Ուգանդայում, և Փոլ Փոթի օրոք՝ Կամբոջայում։

Ոչ ոք չի կարող վիճարկել պատմությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում