Ինչպես արդեն հայտնել ենք, կատալոնական «Բարսելոնա»-ն վաղաժամկետ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը` 37-րդ տուրում նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տանելով «Ատլետիկո»-ի նկատմամբ:
Խաղի ավարտից որոշ ժամանակ անց լրագրողներին խնդրել են լքել հանդերձարանը: Marca-ն հայտնում է, որ այնուհետև կատալոնացիները վանկարկել են. «Մադրիդ, վիժվածքներ, ահա չեմպիոնը»:
Հարկ է նշել, որ 10 տարի առաջ այդ իսկ խոսքերի համար Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանել է այն ժամանակ «կապտանռնագույններ»-ի կազմում հանդես եկող Սամուել Էտո՛Օ-ին: Ֆուտբոլիստը 12 հազար եվրո տուգանք է վճարել և ներողություն խնդրել իր վարքի համար:






































