«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապի կարծիքով` կիսապաշտպան Գարեթ Բեյլը չպետք է հեռանա «Ռեալ»-ից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Գարեթը պետք է մնա «Ռեալ»-ում և իսպաներեն սովորի: Առաջին հերթին, նա պետք է կարգի բերի իր մտքերը: «Արքայական ակումբ»-ից հեռանալը լավագույն տարբերակը չէ: Այս պահին Բեյլը հանդես է գալիս աշխարհի լավագույն ակումբներից մեկում: Գիտեմ, որ Գարեթը շատ համեստ է և հիանալի է ընդունում իրեն հասցեագրված քննադատությունը»,- Daily Mail-ը մեջբերում է Ռեդնապի խոսքերը:
Հիշեցնենք, որ Տոտենհեմ»-ի կազմում Բեյլը Ռեդնապի գլխավորությամբ հանդես է եկել 2008-2012 թվականներին:








































