Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Աբովյանի մտավորականները տագնապած են․ Նրանք դեմ են ընտրություններում գործի դրված ստոր մեթոդներին

«Աբովյանում մտավորականները, մանկավարժները  և երիտասարդները համախմբված են Արթուր  Հարությունյանի շուրջը», -«Առաջին լրատավական»-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսական  գիտությունների թեկնածու Սերգեյ Մանվելյանը ՝  հավելով, որ արդեն հավաքվում են և քննարկում ընտրությունների վերաբերյալ հարցեր ՝  հաշվի առնելով  այն, որ արդեն տեսանելի են խարդավանքներ, աբովյանցիներին շփոթելու, վախեցնելու քայլեր: Դրա վառ օրինակը, ըստ նրա, այն է, որ  գրանցվել է նաև մեկ այլ թեկնածու` իրենց թեկնածուի անուն- ազգանունով, հայրանունով.«Վարձկան է դա խարդավանք է , թույլ մարդկանց վերաբերմունք,  խոսում է այն մասին, որ իրենք փորձում խանգարել», -նշեց Սերգեյ Մանվելյանը:

Ըստ նրա՝  Աբովյանում ընտրությունները միշտ խեղաթյուրվել են, քաղաքապետը ոչ թե ընտրվել, այլ նշանակվել է. «որպեսզի դա կանխվի` պիտի ձերբազատվել վախից և անտարբերությունից»:

Սերգեյ Մանվելյանը նաև շեշտեց, որ ակնհայտ է՝  Գագիկ Ծառուկյանը աջակցում է Վահագն Գևորգյանին, բայց կարևորը ոչ թե անձի աջակցությունն է, այլ այն, թե  ինչ կարող է նա  անել քաղաքապետի պաշտոնում. «Պատրաստ են բոլոր ստորությունների, բայց հասարակությունը  պետք է իր խոսքը ասի, պասիվ չլինի»:

ճարտարապետ Վաչագան Թադևոսյանը, գեղանկարիչ Ժորա Բարսեղյանը, բանաստեղծ Էդվարդ Անտինյանը, մանկավարժ Էմմա Մշեցյանը, ֆիզիկոս. տեխնիկական գիտությունների թեկնածու  Գրիգոր Մնացականյանը ևս հայտարարեցին, որ հույսեր  են կապում Արթուր Հարությունյանի հետ և կարծում են, որ Աբովյանում անհրաժեշտ են  փոփոխություններ և, ինչպես ասվում է, «գյուղ կանգնի` գերան կկոտրի», այնպես աբովյանցին միասնաբար տեր կկանգնի իր քվեին:

Նրանց դիտարկմամբ, այսօր Աբովյանում բազմաթիվ խնդիրներ կան ՝ մշակութայինից միչև  գործազրկություն և այլ հարցեր, ամենակարևորը` աբովյանցին անհրաժեշտ է, որ դառնա քաղաքացիական հանրության ներկայացուցիչ ՝ ցույց տալով իր դիրքորոշումը:

Եիրտասարդ տնտեսագետ Նարեկ Իգիթյանը իր հերթին շեշտեց, որ Աբովյանում այսօր երիտասարդությունը կարծես անտեսված է.«Ներուժը կա, բայց չեն կարողանում  այն կիրառել , կարծում եմ ՝ փոփոխություններ են պետք»,-ասաց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում