Friday, 26 06 2026
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Բրիտանացի գիտնականները համոզվել են, որ տղամարդկանց գոյությունն անհրաժեշտ է

Արևելյան Անգլիայի համալսարանից գիտնականների խումբը Nature ամսագրում հոդված է հրապարակել, որի համար նյութ է դարձել 10 տարվա հետազոտությունը: Նպատակն է եղել պարզել՝ ինչու է բնությունը կենդանական աշխարհում երկու տարբեր սեռեր ստեղծել, չէ՞ որ տղամարդու դերը մեծ մասամբ կնոջ բեղմնավորման, սերունդ ստանալու համար է: Մինչդեռ շատ օրգանիզմներ մոլորակի վրա առանց դրա են գոյատևում, օրինակ՝ մի շարք միջատներ, սողուններ և նույնիսկ շնաձկներ կարող են ինքնուրույն վերարտադրվել:

«Բոլոր ժառանգների միայն կեսն են աղջիկ, որոնք կկարողանան իրենց հերթին սերունդ տալ: Այդ դեպքում ինչո՞ւ ուժ ծախսել տղա ունենալու վրա»,- ասում է հետազոտական խմբի ղեկավար, պրոֆեսոր Մեթ Գեյջը:

Փորձի շրջանակներում գիտնականները լաբորատորիայում ալյուրի բզեզներ են աճեցրել ու հետևել դրանց էվոլյուցիային: Կենսաբանները միջատներին դրանց վերարտադրողական շրջանում բաժանել են մի քանի խմբի, մեծացրել կամ փոքրացրել են սեռական ընտրության ինտենսիվությունը: Որոշ դեպքերում 90 արուին բաժին է հասել 10 էգ:

Հաշվի առնելով, որ ալյուրի բզեզը մոնոգամ է՝ միայն էգը 8 արուի հետ է կապվել: Մոտ 50 սերնդից հետո գիտնականներն ուսումնասիրել են դրանց գենետիկան և առողջությունը: Պարզվել է՝ որքան շատ «տղամարդ» է եղել, այնքան լավն են եղել բզեզների գենետիկան և առողջությունը: Բեղմնավորման համար մրցակցությունը պոպուլյացիայի ներսում բերել է նրան, որ այն ավելի կենսունակ է դարձել:

«Տղամարդկային մրցակցությունը սերնդի ծնվելու համար իսկապես կարևոր դեր ունի: Հենց նրա շնորհիվ է ապահովվում պոպուլյացիայի գենետիկ առողջությունը: Սեռական ընտրությունը նման է ֆիլտրի, որը դեն է նետում բոլոր վնասակար գենետիկ մուտացիաները և պոպուլյացիային օգնում է բարգավաճել ու խուսափել անհետացումից երկարաժամկետ հեռանկարում»,- եզրակացրել է Գեյջը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում