Բեյոնսեն ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման վարչության հետ մեկնել է Հայիթի՝ ստուգելու համար 2010-ի ահավոր երկրաշարժից հետո առաջընթացը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Աղբյուրի խոսքերով՝ երգչուհին շփվել է տեղի բնակիչների հետ, որոնց ընտանիքներին առնչվել է աղետը, ինչպես նաև ծանոթացել իրավիճակին և կամավորների հետ:
Այժմ երգչուհին փորձում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնի արագացնելու Հայիթիի նախկին կյանքը վերականգնելու առաջընթացը: Նա նույնիսկ դրա պատվին տարբերանշան է մշակել՝ Bey Good:















































