ՆԱՍԱ-ն հայտարարել է 2,25 մլն դոլարանոց «տպագրության» մրցույթի մեկնարկի մասին Մարսում բազայի շինությունների տպագրման համար, որի հաղթողը պետք է օգնի աերոտիեզերական գործակալությանը մշակել 3D տպիչ: Դրա օգնությամբ «տպագրվելու» են Մարսի վրա ապագա բազայի շինությունների մասերը այնտեղ մարդկանց վերաբնակեցումից հետո, հայտնում է ՆԱՍԱ-ի մամլո ծառայությունը:
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով. առաջինը կտևի մինչև սեպտեմբերի 27-ը, իսկ երկրորդը կսկսվի սեպտեմբերի 26-ին:
Սեպտեմբերի վերջին ՆԱՍԱ-ն կընտրի առավել հաջողված 30 գաղափարները և դրանց հեղինակներին կպարգևատրի 50 հազարական դոլար դրամաշնորհով:











































