Monday, 06 07 2026
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Օլիգարխիան կդնի Լիսկայի հարցը

Մայիսի 16-ին Սերժ Սարգսյանի՝ ոստիկանություն կատարած այցը չնայած, այսպես ասած, տոնական հետաձգված առիթին, ըստ էության բավական մեծ քաղաքական երանգ ստացավ, ինչի պատճառը, իհարկե, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա որդու շուրջ ստեղծված իրավիճակն էր՝ կապված հերթական աղմկոտ պատմության հետ:

Բանն այն է, որ այս իրավիճակում, մեղմ ասած, անհարմար դրության մեջ էր հայտնվել ամբողջ իրավական համակարգը և ոստիկանությունը՝ առաջին հերթին: Մի քանի օր շարունակ չէր հաջողվում բերման ենթարկել Սյունիքի մարզպետի որդուն, և ամեն մի անցնող օրը, ըստ էության, ոստիկանությանը դնում էր ամոթալի վիճակում՝ ի ցույց դնելով նրա անզորությունը: Եվ ահա, հետաքրքրականորեն, համընկան Սերժ Սարգսյանի այցը ոստիկանություն, շնորհավորանքը անցած տոնի կապակցությամբ և Սուրիկ Խաչատրյանի որդու ներկայանալը քննչական մարմին:

Այս առումով, Սերժ Սարգսյանի այցը ոստիկանություն իհարկե հետապնդում էր գլխավոր խնդիր՝ կառույցը դուրս բերել ամոթալի վիճակից: Մյուս կողմից էլ, Սերժ Սարգսյանը մեկ այլ խնդիր ուներ՝ ամոթալի վիճակի մեջ չդնել Սուրիկ Խաչատրյանին և իշխանության այն շրջանակներին, որի, այսպես ասած, վառ ներկայացուցիչն է Խաչատրյանը: Խնդիրն այն է, որ ոչ թե ոստիկանությունը ի վերջո բերման ենթարկեց մարզպետի որդուն, այլ նա ինքը ներկայացավ: Ասել կուզի, որ Սերժ Սարգսյանը չստեղծեց նաև իրավիճակ, երբ ոստիկանությունն ավելի ուժեղ է իշխանական համակարգի մյուս հենասյունից՝ քրեական և օլիգարխիկ հեղինակություններից:

Այսպիսով, Սերժ Սարգսյանը ոստիկանություն այցով և Սուրիկ Խաչատրյանի որդու այսպես ասած ներկայացմամբ փորձեց բալանսի բերել իշխանական համակարգը, որն էապես խախտվել էր Խաչատրյանի որդու հետ կապված հերթական սկանդալային պատմության արդյունքում:

Բալանսը Սերժ Սարգսյանին անհրաժեշտ էր, քանի որ բալանսի խախտումը կբերի նրա իշխանական դիրքերի խախտման: Սերժ Սարգսյանը զգաց, որ իրավապահ և հատկապես ոստիկանական համակարգի՝ այդպես երկարատև նվաստացված վիճակն ըստ էության կընկալվի որպես օլիգարխիկ շրջանակների հաղթանակ Սարգսյանի նկատմամբ: Սակայն հավանական է, որ այս ընթացքում Սերժ Սարգսյանը այդ վիճակն օգտագործել է օլիգարխիայի հետ հարաբերությունների պարզաբանման համար և Սուրիկ Խաչատրյանի որդու այսպես ասած «անձեռնմխելիությունը» բավական թանկ վաճառել քրեաօլիգարխիկ շրջանակի վրա ու գործարքի կայացումից հետո վերականգնել առկա բալանսը ոստիկանության և այդ շրջանակի միջև:

Ասել կուզի՝ Սուրիկ Խաչատրյանը տվյալ պարագայում խնդրահարույց է դառնում հենց քրեաօլիգարխիկ շրջանակի համար, և զարմանալի չի լինի, եթե հենց այդ շրջանակը Սերժ Սարգսյանի առաջ դնի Խաչատրյանից ազատվելու խնդիր, որպեսզի ստիպված չլինեն նրա ընտանիքի հետ կապված սկանդալներից հետո ամեն անգամ որոշակի գին վճարել անձեռնմխելիության համար: Իսկ այդ գինը վճարվում է հավաքականորեն, անկախ նրանից, թե կոնկրետ ում սխալի կամ թերացման համար է այն, քանզի քրեաօլիգարխիկ շրջանակում գործում է «մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի» համար սկզբունքը, և կա՛մ պետք է հրաժարվեն սկանդալային մեկից, կա՛մ պատասխան տան նրա գործողությունների համար:

Սերժ Սարգսյանի համար իրավիճակը հակառակն է: Մեծ հաշվով, հասարակության առաջ նա պետք է պատասխան տա իր կուսակցի, իր, ըստ էության, ենթակայի գործողությունների համար: Սակայն Հայաստանում հասարակության առաջ պատասխանատվության ինստիտուտը չի գործում: Պատասխանատվության մեխանիզմը գործում է իշխանական հիերարխիայում, և այստեղ պատասխան պահանջողը Սարգսյանն է, և նրա համար, ըստ էության, նույնիսկ շահավետ է, երբ պարբերաբար նման պատասխանների անհրաժեշտություններ են առաջանում:

 

Լուսանկարը՝  armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում