Մեծ Բրիտանիայում կես տարվա ընթացքում կես միլիոն ընտանիքներ արդեն հրաժարվել են վճարել հեռուստատեսության հարկը: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Այն տարեկան կազմում է մոտ 145 ֆունտ ստերլինգ: Նրանք հայտարարում են, որ տանը հեռուստացույց չունեն, իսկ BBC-ի հեռուստահաղորդումները դիտում են ոչ թե ուղիղ եթերով, այլ հատուկ ծառայության միջոցով ձայնագրություններով կամ համացանցային հեռարձակմամբ:
Նշվում է, որ այդ պատճառով կորպորացիան կորցնում է իր եկամտի զգալի մասը: Տարեկան BBC-ի բյուջեն բրիտանացիների գրպանից չի ստանում մոտ 73 մլն ֆունտ ստերլինգ:






































