Վիեննայում մեկնարկել է «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի բացման արարողությունը։
Երկու կիսաեզրափակիչները տեղի են ունենալու մայիսի 19-ին և 21-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 23-ին։ Շոուն վարելու են Միրիամ Ուեյշելբրաունը, Էլիս Թումլերը և Արաբելլա Քիսբաուերը։
Հայաստանը ներկայացնող Genealogy-ի թիմի անդամներ Եսայի Ալթունյանը, Թամար Կապրելյանը, Վահե Թիլբյանը, Ինգա Արշակյանը, Մերի-Ջին Օ՛Դոհերթ Վասմաթզյանը և Ստեֆանի Թոփալյանը անցել են կարմիր գորգով՝ մուգ կարմիր նռան գույնի շքեղ զգեստներով:
















































