Mirfaktov.com կայքը ներկայացնում է աշխարհի 10 ամենադաժան բանտերը:
10. Բանգկվանգ բանտ: Ուղղիչ հաստատությունը, որտեղ միայն տղամարդիկ են, համարվում է Հեռավոր Արևելքի ամենասարսափելի բանտերից մեկը:

9. Նյու Յորքում գտնվող Ռիքերս բանտը հայտնի է կալանավորների միջև դաժան փոխհարաբերություններով: Տարեկան բյուջեից բանտի վրա 800 մլն դոլար է ծախսվում:

8. 1852-ին հիմնված Սան Քվենտին բանտը համարվում է ամենահինը Կալիֆոռնիայում: Այն հայտնի է կալանավորների նկատմամբ դաժան վերաբերմունքով:

7. Ալկատրաս բանտ: Սան Ֆրանցիսկոյի առափնյա շրջանում գտնվող այս բանտն ամենահայտնին է աշխարհում: Այնտեղ պատիժ են կրել հայտնի հանցագործներից շատերը, այդ թվում` Ալ Կապոնեն:

6. Սաբանետա բանտը գտնվում է Վենեսուելայում: Այն համարվում է աշխարհի ամենավատ բանտերից մեկը և ամենադաժան ուղղիչ հաստատությունն է Հարավային Ամերիկայում։


5. Ռուանդայում գտնվող Գիտարամա բանտը համարվում է «դժոխք` երկրի վրա»: Բանտի նեղվածք լինելու պատճառով շատ կալանավորներ ստիպված են լինում մշտապես կանգնած մնալ:


4. Աշխարհի ամենասարսափելի բանտերից մեկը` Սանտեն, գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Այստեղ թույլերը մշտապես վտանգի մեջ են:

3. Դիարբեքիրի բանտը հայտնի է անմարդկային պայմաններով և այն բանով, որ այնտեղ երեխաներ են ցմահ կալանավորվել:

2. Թադմորի բանտը հայտնի է որպես աշխարհի ամենադաժան վայրերից մեկը:

1. Բրազիլիայում գտնվող Կարանդիրու բանտում բանտապանները շատ դաժան են, բացի դրանից՝ յուրաքանչյուր 5-րդ կալանավոր վարակված է ՁԻԱՀ-ով:











































