Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրում «Ինտեր»-ը սեփական hարկի տակ ուժերը չափեց գործող չեմպիոն «Յուվենտուս»-ի հետ:
Դաշտի տերերը 9-րդ րոպեին բացեցին հաշիվը: Աչքի ընկավ թիմի լավագույն ռմբարկու Մաուրո Իկարդին: 42-րդ րոպեին Կլաուդիո Մարկիզիոն խփեց պատասխան գնդակը: Առաջին խաղակեսն ավարտվեց հավասարության պայմաններում:
Հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ իր թիմի հաղթական գոլը խփեց ֆանտաստիկ մարզավիճակում գտնվող իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան:
«Ինտեր» – «Յուվենտուս»` 1:2
1:0 Իկարդի (9′), 1:1 Մարկիզիո (42′), 1:2 Մորատա (83′)








































