«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտարարել է, որ գործակալ Դմիտրի Սելյուկը, ով ներկայացնում է «քաղաքայիններ»-ի կիսապաշտպան Յայա Տուրեի շահերը, բազմաթիվ անգամ զարմացրել է իրեն:
«Ես զարմացած եմ Տուրեի գործակալի բազմաթիվ արտահայտություններից: Սելյուկը շարունակում է զարմացնել»,- TribalFootball-ը մեջբերում է Պելեգրինիի խոսքերը:
Հիշեցնենք` նախորդ տարվա ամռանն, օրինակ, Սելյուկը կարծիք էր հայտնել, որ Տուրեն կստանար անհատական մրցանակներից մեկը, եթե սպիտակամորթ լիներ: Իսկ օրեր առաջ գործակալը հայտարարել է, որ Յայա Տուրեի` «Մանչեսթեր Սիթի»-ն լքելու հավանանականությունը 90% է կազմում:











































