Մարզիկ, 4 երեխաների հայր Դևիդ Բեքհեմը պաշտում է դստերը՝ Հարփեր Սևենին: Նա դստեր համար պատրաստ է ամեն ինչ անել ու սիրաշահել նրան: Պապարացիները հաճախ են լուսանկարում հորն ու աղջկան զբոսնելիս, ֆուտբոլային խաղեր դիտելիս, գրում է starslife.ru-ն:
Հիմա, երբ ֆուտբոլիստն ունի օգտահաշիվ Instagram-ում, նա կարողանում է լուսանկարներով ուրախացնել իր երկրպագուներին:
Օրերս Բեքհեմը լուսանկար է տեղադրել, որը հիացմունք է առաջացրել երկրպագուների շրջանում:
Լուսանկարում երևում է, որ Հարփերն ու Դևիդը «արքայադուստր» են խաղում, քանի որ հենց այդպես է Բեքհեմն իրեն անվանել:
Լուսանկարի տակ Բեքհմենը մակագրել է. «Հարփերը միակ արքայադուստրը չէ տանը»:













































