Սիրիական բանակի գործողությունների արդյունքում ԴԱԻՇ-ի բազմաթիվ անդամներ են սպանվել։ Ահաբեկչական խմբավորումը կորցրել է վիթխարի ռազմական տեխնիկա։ Այս մասին հայտնում է պետական SANA գործակալությունը։
Ավիահարվածները հասցվել են Հորդանանի հետ սահմանին գտնվող Դարաա նահանգի Նասիբ քաղաքի շրջանում։ Հաղորդվում է կենդանի ուժի և ահաբեկիչների տեխնիկայի ոչնչացման մասին։
Մարտեր են ընթացել նաև Կունեյտրա, Հոմս, Իդլիբ նահանգներում և Հալեպ քաղաքի շրջանում։
Ավիահարվածների արդյունքում Սիրիայի բանակը Պալմիրա քաղաքի շրջանում ոչնչացրել է մի քանի տասնյակ գրոհային և գնդացիրներով զինված ավելի քան 15 արտաճանապարհային մեքենաներ՝ նշել է զինվորական աղբյուրը։







































