Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը 15 տարվա ընթացքում առաջին անգամ չի գնա «Եվրատեսիլ»: Այս մասին գրում է fine-femina.com.ua-ն:
Գլխավոր երաժշտական մրցույթին գնալու իր մերժումը ռուսական էստրադայի արքան բացատրում է այն բանով, որ մայիսի 23-ին կկայանա RU TV մրցանակաբաշխությունը, որտեղ կստանա լավագույն երգչի կոչումը:
Սակայն կա մեկ այլ պատճառ ևս, որի մասին Ֆիլիպը չի նշում: Բանն այն է, որ Կիրկորովի գրած երգը կարող էր կատարել Պոլինա Գագարինան, սակայն ընտրությունն ընկավ «A Million Voices»-ի վրա, որի հեղինակը Կիրկորովը չէ: Այդպիսով, դա կարող էր դիտվել որպես բողոքի ակտ: Սակայն Ֆիլիպն ինքը չմեկնաբանեց այդ լուրերը:







































