Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի պատրաստվում վաճառել թիմի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի տրանսֆերն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, տեղեկացնում է Goal.com-ը:
«Գյոտցեն մեծ օգուտ է տալիս թիմին: Մարիոն երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստ է:
Ինչ վերաբերում է նրա խաղային պրակտիկային, ապա դա իմ որոշումն է: Մի խոսքով, մենք կասկած չունենք նրա ապագայի վերաբերյալ»,- հայտարարել է իսպանացի մասնագետը:








































