Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսն ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա:
Պաշտպանը բաց կթողնի Լա Լիգայի 37-րդ և 38-րդ տուրերում կայանալիք «Էսպանյոլ»-ի ու «Խետաֆե»-ի հետ խաղերը: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Ռամոսը Թուրինի «Յուվենտուս»-ի հետ հանդիպման առաջին խաղակեսում ձկնամկանի վնասվածք է ստացել: Ֆուտբոլիստը կարողացել է խաղալ մինչև հանդիպման ավարտը:
Հիշեցնենք, որ թուրինյան ակումբի հետ Մադրիդում կայացած խաղն ավարտվեց 1:1 հաշվով: «Ռեալ»-ը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից, քանի որ առաջին խաղում պարտվել էր 2:1 հաշվով:










































