«Մանչեսթեր Յոփւնայթեդ»-ը հետաքրքրված է «Տոտենհեմ»-ի հարձակվող Գարի Քեյնի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
«Կարմիր սատանաներ»-ի ղեկավարներըտ 150 մլն ֆունտ է հատկացրել Լուի վան Գալին` ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի կազմը հզորացնելու նպատակով: «Յունայթեդ»-ն արդեն համաձայնության է ՊՍՎ-ի հետ` հարձակվող Մեմֆիս Դեպայի տրանսֆերի ձեռքբերման շուրջ: Ակումբը նաև հուսով է, որ կարող է գնել Դենի Ինգսի իրավունքները: Վան Գալը ցանկանում է հզորացնել նաև պաշտպանության և կիսապաշտպանության գծերը: Սակայն ներկայումս հոլանդացի մասնագետի տրանսֆերային նպատակն է «Տոտենհեմ»-ի հարձակվող Գարի Քեյնը, ում տրանսֆերի դիմաց «կարմիր սատանաներ»-ը պատրաստ են 45 մլն ֆունտ վճարել:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանումՔեյնը մասնակցել է 32 խաղերի, 20 գոլ է հեղինակել: Նա ճանաչվել է մրցաշրջանի լավագույն երիատասարդ ֆուտբոլիստ:






































