Ամերիկացի հայտնի դիվանագետ, արտաքին քաղաքականության «ճուռակ» և Իրաքում պատերազմի կողմնակից Ջոն Բոլթոնը հինգշաբթի օրը հայտնել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում չի առաջադրի իր թեկնածությունը: Այս մասին գրում է Assocaited Presse-ը:
«Ես հավատում եմ, որ կկարողանա ավելի շատ վաստակ ներդնել մեր ապագայում` մնալով կոշտ, ռեյգանյան քաղաքականության պարզ և հետևողական կողմնակից, որը գնահատում է խաղաղությունն ուժի միջոցով»,- ասել է Բոլթոնը` խոստովանելով, որ նրա նախընտրական քարոզարշավը ռեալ չէր:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2016-ի աշնանը:









































