«Լիվերպուլ»-ի և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերի կարծիքով՝ Թուրինի «Յուվենտուս»-ից կրած պարտությունից հետո Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը կարող է պահանջել գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հրաժարականը:
«Չեմ կարծում, թե Անչելոտին կշարունակի գլխավորել «Ռեալ»-ը հաջորդ տարի: Կարլոն աշխարհի լավագույն մարզիչներից է: Նա երեք անգամ Չեմպիոնների լիգայի գավաթակիր է դարձել: Բայց այստեղ նա ապագա չունի:
Չեմ զարմանա, եթե առաջիկա օրերին Անչելոտին հեռացվի աշխատանքից: Այդպիսին է«արքայական ակումբ»-ի բնությունը. նրանք ընդունում և ազատում են մարզիչներին: Այն փաստը, որ իսպանական գրանդը մրցաշրջանը կավարտի առանց տիտղոսների շանսեր չի թողնում Անչելոտիին»,- Sky Sports-ը մեջբերում է Կարագերի խոսքերը:







































