Wednesday, 17 06 2026
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ

Հայաստանը պատմականորեն պատկանում է Եվրոպային. «Ազատություն»

Մեկ շաբաթից գումարվում է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովը, որի ընթացքում Եվրամիությունը կարող է ստորագրել Հայաստանի հետ նոր փաստաթուղթ։ Այն, իհարկե, տարբերվելու է Ասոցացման պայմանագրից, որից Հայաստանը հրաժարվել է։

Արևելյան գործընկերության վեցնյակը, փաստորեն, բաժանվել է երկու եռյակի` Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը, չնայած Ռուսաստանի ճնշումներին, շարունակում են առաջ գնալ եվրաինտեգրման ճանապարհով, Հայաստանը, Բելառուսը և Ադրբեջանը հետ են մնացել։

Ինչպես հայտնում է «Ազատություն»-ը՝ Եվրախորհրդարանի և Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատգամավոր, Ռումինիայի լիբերալ դեմոկրատական աջակենտրոն կուսակցությունը ներկայացնող Տրայան Ունգուրյանուի համոզմամբ՝ Բրյուսելում կա Հայաստանի խնդիրների շատ սխալ ըմբռնում։ Այն ծագել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վճռից հետո, Եվրամիությունում շատերը չեն գիտակցում, որ այդ վճիռն ընդունվել է զուտ պրագմատիկ դրդապատճառներով և Ռուսաստանի հուժկու ճնշումների արդյունքում։

«Դա ընկալվել է իբրև յուրօրինակ դավաճանություն, ինչը, իմ համոզմամբ, բացարձակ սխալ է։ Հայաստանը անհրաժեշտ է դիտել իր քաղաքական և ռազմավարական խնդիրների ամբողջ համատեքստում։ Եվ որևէ պարագայում չի կարելի կասկածի տակ առնել Հայաստանի մշակութային, պատմական, կրոնական խորը կապը Եվրոպայի հետ», – ասել է Ունգուրյանուն և ավելացրել. – «Այս տեսակետից կան շատ քիչ երկրներ, որոնք իրապես պետք է ունենան եվրոպական հեռանկար, Հայաստանը պատմականորեն պատկանում է Եվրոպային»։

Ըստ ռումինացի քաղաքական գործչի, եվրոպական ինտեգրման խնդիրը հարկ է պահել օրակարգում, այն փաստը, որ Հայաստանն արել է ոմանց տեսակետից «սխալ ընտրություն», չի նշանակում, թե Բրյուսելը չպետք է պահպանի Հայաստանի հետ ակտիվ, իրական երկխոսություն, որի վերնանպատակը եվրոպական հեռանկարն է լինելու։

«Որքա՞ն հեռու կգնա Ռուսաստանը նախկին խորհրդային տարածքում եվրոպամետ միտումները լռեցնելու գործում»․ – Տրայան Ունգուրյանուն շատ հստակ պատասխան է տալիս այդ հարցին. – «Այնքան հեռու, որքան Եվրոպան թույլ կտա: Քանի դեռ Բրյուսելից, Փարիզից, Լոնդոնից, Բեռլինից հասնում են հստակ քայլերից խուսանավելու մասին վկայող ազդակներ, Մոսկվան վստահ շարունակում է այսօրվա քաղաքականությունը»։

Ունգուրյանուի խոսքով՝ լուծման բանալին Բրյուսելում է, այստեղ պետք է կայացնեն վճռական քայլեր։

Նրա համոզմամբ՝ ուսանելի է Մոլդովայի փորձը, այդ երկիրը հաղթահարել է բոլոր ճնշումները, կատարել է իր «տնային աշխատանքը»։ Արդյոք Ռիգան կընդունի կարևոր որոշումներ՝ Ունգուրյանուն համոզված չէ, բայց հույսեր ունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում