Ռոբի Ուիլյամսի և նրա կնոջ՝ Աիդա Ֆիլդի նախկին անձնական ասիստենտ Ջոել դե Բոնֆիլսը դատական հայց է ներկայացրել՝ աստղային զույգին մեղադրելով սեքսուալ ոտնձգությունների մեջ: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Բոնֆիլսի հայցում նշվում է, որ Աիդա Ֆիլդը բազմիցս մերկացել է իր ներկայությամբ, նրան տվել ինտիմ բնույթի հարցեր, ինչպես նաև պատմել ամուսնու հետ սեքսուալ հարաբերությունների մասին:
Նա պնդում է, որ տվյալ գործողություններն իրեն բարոյական զգալի վնաս են հասցրել, ուստի դատարանին խնդրում է Ռոբի Ուիլյամսին պարտավորեցնել իրեն վճարել 25 հազար դոլար փոխհատուցում:
Ուիլյամսի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ երգիչն ու նրա կինը վրդովված են կեղծ մեղադրանքներից և մտադիր չեն դա քննարկել մամուլի հետ:










































