Thursday, 02 05 2024
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել

«Միհրան Ծառուկյանի նման սիրուն քիթ ունես, խփեմ փչացնե՞մ». մերսող Պողոսը չի խփել, բայց ինքը դանակի հարվածներից ծանր վիրավորվել է

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ ընթանում է Հենրիկ Ղ.-ի գործի դատական քննությունը:

20-ամյա Հենրիկը մեղադրվում է տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

2014 թվականի հունվարի 11-ի երեկոյան Հենրիկն իր բարեկամի հետ Կոմիտասի պողոտայում գործող «X մոլորակ» սրճարանում մասնակցել է բարեկամի ծանոթ աղջկա ծննդյան տարեդարձի տոնակատարությանը:

Սեղանի շուրջ վիճաբանություն է առաջացել Հենրիկի ու հյուրերից մեկի՝ Պողոս Փ.-ի միջև:

Այդ վիճաբանությունը տեղափոխվել է փողոց՝ Կոմիտասի պողոտա, որտեղ էլ, ըստ մեղադրանքի, սուր ծակող-կտրող գործիքով Հենրիկի հասցրած հարվածներից Պողոս Փ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքեր, թոքի եզրային պնևմոթորաքս, ենթամաշկային էմֆիլեմա:

Դատարանը հետազոտեց քրեական գործում առկա փաստաթղթերն ու այլ ապացույցները:

Ապա ցուցմունք տվեց ամբաստանյալ Հենրիկը, ում խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Հենրիկն ուսանող է: Նա ասաց, թե Պողոսի առողջությանը ծանր վնաս հասցնելու դիտավորություն ինքը չի ունեցել, իր մոտ դանակ, մեխ կամ որևէ այլ ծակող-կտրող գործիք չի եղել: Թե ինչով և ինչպես է հարվածել Պողոսին՝ չի հիշում: Հաստատապես կարող է ասել միայն, որ հարվածել է նրանից պաշտպանվելու համար: Այլ մանրամասներ չի հիշում:

Հրապարակվեցին ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները:

Հենրիկը նախաքննության ժամանակ ևս պնդել էր, թե Պողոսին հարվածել է միայն նրանից պաշտպանվելու համար: Իրեն բերման չեն ենթարկել, ինքն ինքնակամ՝ իր մորաքրոջ մեքենայով է գնացել ոստիկանություն ու ներկայացել է:

Ըստ Հենրիկի նախաքննական ցուցմունքների՝ դեպքի օրը «X մոլորակ» սրճարանում ինքը եղել է բարեկամի հետ: Վերջինիս ծանոթ աղջկա ծնունդն էր: Իրենք նստել են սեղանի շուրջ: Սեղանի շուրջ էլ վեճի մեջ է մտել Պողոս անունով մի տղայի հետ: Նրա հետ դուրս են եկել փողոց, խոսել են: Հետո նորից ներս են մտել: Բայց իրենց տրամադրությունն արդեն փչացել է, ինքն ու բարեկամը ցանկացել են տուն գնալ:

Այդ ժամանակ Պողոսն իրեն կանչել ու առաջարկել է խմել «երեխաների կենացը»:

Ինքը միացել է կենացին, բայց իր բաժակը չի խմել, ինչը դուր չի եկել Պողոսին: Նա նորից է վիճել՝ ասելով, թե ինքը նրան «թարս» է նայել:

Իրենք նորից դուրս են եկել՝ փողոցում պարզաբանելու:

Քանի որ Պողոսը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, ինքը, դուրս գալով, նրան ասել է՝ արի վաղը խոսենք, կգամ, դու օյաղ կլինես, կխոսենք: Բայց Պողոսը չի համաձայնել:

Նա ասել է. «Միհրան Ծառուկյանի նման սիրուն քիթ ունես: Ուզում ես խփեմ, էդ սիրուն քիթդ փչացնե՞մ»: Ինքն էլ պատասխանել է՝ բայց դու չես վախենո՞ւմ, որ ես խփեմ ու սիրուն քիթդ ջարդեմ:

Ըստ Հենրիկի՝ Պողոսն այդ ժամանակ հրել է իրեն, ինքը սայթաքել ու ընկել է, որովհետև մայթը սառած էր: Պողոսն ընկել է իր վրա:

Քանի որ ինքը սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի, իր շունչը սկսել է կտրվել: Պողոսն իրենից ֆիզիկապես ուժեղ է եղել, նա նստել է իր վրա: Իր մոտ առաջացել է անելանելիության զգացողություն, ինքը խուճապի է մատնվել, ցանկացել է ամեն գնով ազատվել Պողոսի ճնշումից:

Հնարավոր է, որ այդ պահին գետնից ինչ-որ բան վերցրած լինի ու հարվածած լինի Պողոսին: Այդ պահը չի հիշում:

Նախաքննական առաջին ցուցմունքներում Հենրիկը նշել էր, թե հնարավոր է՝ գետնից մեխ է վերցրել, մեխով է հարվածել Պողոսին: Հետագա ցուցմունքներում Հենրիկը հրաժարվել է, ասել է, թե մեխի հարցում իրեն կողմնորոշել է ոստիկանը: Երբ ինքն ասել է, թե չի հիշում՝ ինչ է վերցրել գետնից, ինչով է խփել, ոստիկանն ասել է, թե Պողոսի վնասվածքների անցքերը մեխի պատճառած անցքեր են հիշեցրել: Ինքն էլ գրել է, թե երևի մեխով է խփել: Բայց իրականությունն  այն է, որ ինքը չի հիշում՝ ինչ է վերցրել, ինչով ու ինչպես է խփել տուժողին: Խփել է միմիայն պաշտպանվելու, նրանից ազատվելու համար: Այնտեղ, որտեղ իրենք ընկել են գետնին, դժվար թե մեխ ընկած լիներ…

Վեճին ներկա տղաները Պողոսին մի կողմ են քաշել, ինքը վեր է կացել, բարեկամի հետ տաքսի են կանգնեցրել ու վազելով գնացել, նստել են տաքսի:

Պողոսը վազել է իրենց հետևից, գոռգոռացել է ու հարվածել է տաքսուն:

Այդ ժամանակ ոստիկանական մեքենա է մոտեցել, իրենց տաքսին հեռացել է: Ինքը Պողոսին տեսել է ոտքի վրա:

Գնացել են մորաքրոջ տուն: Հետո ծնունդի մասնակիցներից իմացել է, որ Պողոսը վնասվածք է ստացել, տեղափոխվել է հիվանդանոց,ոստիկանները հետաքրքրվել են իրենով… Այդ ժամանակ ինքը մորաքրոջ  մեքենայով ինքնակամ գնացել է ոստիկանություն…

Քրեական գործում բժշկական փաստաթուղթ կա, որը հաստատում է Հենրիկի մոտ սրտի հետ կապված առողջական խնդրի առկայությունը:

Դատարանում Հենրիկ Ղ.-ն մեկ անգամ ևս պնդեց, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում, ինքը Պողոսին հարված է հասցրել ինքնապաշտպանության մղումով:

Ինչ վերաբերում է 22-ամյա տուժող Պողոսին, ապա նա ևս այս նույն դատարանում, նույն օրվա հետ կապված, ամիսներ առաջ նստած է եղել ամբաստանյալի աթոռին:

Բանն այն է, որ դեպքի վայրից Հենրիկի ու  նրա բարեկամի հեռանալու պահին՝  2014 թվականի հունվարի 11-ի ժամը 23-ին, աղմուկի վրա դեպքի վայրին է մոտեցել ճանապարհային ոստիկանության մեքենա:

Ոստիկանության աշխատակիցներ Ա. Գրիգորյանն ու Զ. Գալստյանը մոտեցել են Հենրիկենց տաքսուն հարվածող Պողոսին, փորձել են կարգի հրավիրել, պահանջել են, որ նա դադարեցնի հայհոյելն ու գոռգոռալը, ապա առաջարկել են իրենց հետ նստել ոստիկանության մեքենա ու գնալ ոստիկանության բաժին՝ կատարվածը պարզաբանելու:

Սակայն Պողոս Փ.-ն չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, բռունցքով հարվածել է ոստիկան Ա. Գրիգորյանի կրծքավանդակին:

Ըստ Պողոսի ցուցմունքի՝ ոստիկանները մոտեցել ու հարցրել են, թե ի՞նչ է պատահել: Ինքը պատասխանել է, որ ոչինչ էլ չի պատահել: Ոստիկանները բռնել են իր թևերից, փորձել են իրեն ստիպողաբար նստեցնել ոստիկանական մեքենա, այդ ժամանակ ինքը ուժեղ ծակոց է զգացել, գոռացել է, որ բաց թողնեն՝ ցավում է, օդը չի հերիքում: Բայց իրեն չեն լսել, բերման են ենթարկել ոստիկանություն, հետո նոր պարզվել է, որ ինքը ծանր վնասվածքներ է ստացել Հենրիկի հետ կռվելու ընթացքում:

Պողոսը պնդել է, թե ինքը ոստիկանին չի խփել: Երբ իրեն փորձել են ստիպողաբար մեքենա նստեցնել, ինքը սուր ծակոց է զգացել, առաջ է պարզել ձեռքը, այն միգուցե դիպել է ոստիկանին…

Ոստիկան Գրիգորյանը հայտնել է, թե Պողոսը չի ենթարկվել իրենց պահանջներին, մոտեցել է իրեն, քաշքշել է իր բաճկոնից, հետո բռունցքով խփել է իր կրծքին, հայհոյել է, դիմադրել:

Տեսնելով, որ երկուսով չեն կարողանում նրան բերման ենթարկել, օգնական ուժեր են խնդրել ռադիոկապի միջոցով: Այդ ժամանակ իրենց է մոտեցել ևս մի ոստիկան, քիչ անց մոտեցել են երկու պարեկային մեքենա՝ չորս ոստիկաններով:

Պողոս Փ.-ին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին: Պողոսի բռնցքահարվածի հետևանքով ինքը մարմնական վնասվածք չի ստացել:

Պողոսի կինը, ով գործով վկա է, տեսել է, թե ինչպես են Պողոսին ոստիկանական մեքենայում պառկեցրել՝ «դեմքը ներքև էր,  ոտքերը՝ դրսում… Պողոսն ասում էր, թե շունչը կտրվում է… Նրան նստեցրել են ու տարել ոստիկանություն… Նա ոչ մեկին չի խփել…»:

Ըստ Պողոսի ընկերոջ, նույնպես գործով վկայի՝ «Պողոսը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, իրեն պահել է ոչ ադեկվատ, ամեն ձևով չի ենթարկվել ոստիկանության աշխատողների՝ հանդարտվելու, չվիճաբանելու պահանջներին…»:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Պողոս Փ.-ին մեղավոր էր ճանաչել ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու, դիմադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով: Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ Պողոսի խնամքին են երեք տարեկան երեխան, հիվանդ մայրը և թոշակառու տատիկը, ինչպես նաև այն, որ հանցավոր արարքը կատարելու պահին Պողոսը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

Պողոս Փ.-ն դատապարտվել էր 6 ամիս ազատազրկման:

Այս դատավճիռը բողոքարկվել է: Վերաքննիչ քրեական դատարանը պատժի մասով փոփոխել է դատավճիռը՝ եզրակացնելով, որ ընդհանուր իրավասության դատարանը նշանակել է անարդարացի խիստ պատիժ, հաշվի չի առել, որ հանցավոր արարքի կատարման պահին Պողոս Փ.-ն արդեն իսկ ծանր, թափանցող վնասվածքներ ստացած հիվանդագին վիճակում էր, նրա գործողությունները պայմանավորված են եղել այդ ծանր վիճակով:

Ոստիկանության բաժին տեղափոխվելուց հետո Պողոսի վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ենթարկվել է վիրահատության:

Ըստ բժշկական փաստաթղթի՝ այն վնասվածների առկայության պայմաններում, որոնք ստացել էր Պողոս Փ.-ն, նա անհապաղ պետք է տեղափոխվեր հիվանդանոց, իսկ հրել, քաշքշել, բռնի կերպով մեքենա նստեցնել կամ նմանօրինակ գործողություններ կատարել չէր կարելի, քանի որ դրանք կարող էին ավելի վատացնել հիվանդի վիճակը:

Ըստ զինկոմիսարիատից ստացված տեղեկանքի՝ Պողոս Փ.-ն զորակոչվել էր բանակ, բայց վաղաժամ զորացրվել էր՝ առողջական խնդիրներ ունենալու պատճառով:

Վերաքննիչ քրեական դատարանը  Պողոս Փ.-ին, այնուամենայնիվ, մեղավոր է ճանաչել մեղսագրված հոդվածով ու 2015 թվականի մարտի 13-ի դատական ակտով նրան դատապարտել է  400 հազար դրամ տուգանքի:

Դատական ակտում նշված է, որ Պողոս Փ.-ն աշխատում է գեղեցկության սրահում՝ որպես մերսող: «Մասնագիտական աչքով» էր նա, փաստորեն, դեպքի պահին նայել Հենրիկ Ղ.-ի «սիրուն քթին» ու նույնիսկ ափսոսացել էր հարվածել ու «փչացնել Միհրան Ծառուկյանի քթի նման այդ քիթը»…

Պողոսին ծանր վնասվածք պատճառելու համար մեղադրվող Հենրիկ Ղ.-ի գործով ընդհանուր իրավասության դատարանը մոտեցավ եզրափակիչ փուլին:

Հաջորդ նիստին՝ մայիսի 18-ին, կողմերը հանդես կգան ճառերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում