Մյունխենի «Բավարիա»-ի կառավարման խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է թիմի ելույթները Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում:
«Կարծում եմ՝ «Բավարիա»-ի մոտ ամեն ինչ շատ լավ ստացվեց: Տղաները հիանալի էին պայքարում, երեք գոլ խփեցին, սակայն, ցավոք, բաց թողեցին երկուսը: Եթե ուսումնասիրենք 180 րոպե խաղաժամանակը, ապա հետևություն կանենք, որ «Բարսելոնա»-ն արժանի էր հաղթանակի, բայց մենք էլ արժանապատվորեն հեռացանք:
Բեռլինի ճանապարհին մենք չկարողացանք հաղթահարել այս պահին, հնարավոր է, աշխարհի լավագույն ակումբի արգելքը: Բայց արդեն չորրորդ անգամ մենք կիսաեզրափակչի մասնակից ենք դառնում: Այնպես որ, ամեն ինչ կարգին է»,- «Բավարիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ռումենիգեի խոսքերը:






































