ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը կանհանգստանա, եթե Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի տարածքում վերսկսի ուժային գործողությունները: Այս մասին գրում է BBC-ն:
«Եթե իսկապես նախագահ Պորոշենկոն կողմ է որևէ ուժային օպերացիա սկսելուն, մենք կառաջարկեինք նրան մտածել, նախքան նման գործողություններ ձեռնարկելը, քանի որ այդժամ Մինսկի համաձայնագրերը լուրջ սպառնալիքի ներքո կհայտնվեն»,- ասել է Քերին Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովի և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո:





































