Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն ենթադրում է, որ իր երկրի և Եվրոպայի հարաբերությունները մոտ ապագայում կլավանան, գրում է RIA Novosti-ն:
ԵՄ-ը 2008 թ. աշնանը վերականգնել է Կուբայի հետ հարաբերությունները, որոնք ընդհատվել էին 2003 թ.: Այն ժամանակ Կուբայի նկատմամբ դիվանագիտական պատժամիջոցներ էին կիրառվել, որոնք կապված էին դիսիդենտների զանգվածային ձերբակալությունների հետ: Կուբայի և ԵՄ-ի հարաբերությունները բարդացնում է 1996 թ. ընդունած Կուբայի վերաբերյալ «ԵՄ-ի ընդհանուր դիրքորոշումը»:
Կուբայի առաջնորդի կարծիքով՝ ԵՄ-ն շուտով կփոխի իր քաղաքականությունը Կուբայի վերաբերյալ:
Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի պատմության վերջին 100 տարվա միակ նախագահն է, ով այցելել է Կուբա:








































