Նիգերիացի ներգաղթյալի որդին` Չեքա Ումանան հայտարարել է Մեծ Բրիտանիայում Լեյբորիստական կուսակցությունը ղեկավարելու մտադրության մասին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
37-ամյա քաղաքական գործչի խոսքերով`ճիշտ չէ այն կարծիքը, որ ընտրություններում հաղթանակի համար լեյբորիստներին 10 տարի անհրաժեշտ կլինի: «Ես կարծում եմ, որ լեյբորիստական լուսակցությանը դրա համար բավական է 5 տարին: Ես ցանկանում եմ նրան հաղթանակի տանել»,-ասել է նա:
Մայիսի 10-ի պարտությունը Ումանան բացատրել է այն բանով, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ կուսակցությունը կենտրոնացել է հարուստների ու աղքատների խնդիրների վրա` անտեսելով միջին դասի շահերը:











































