Երեկ Իրանի Քիրմանշահ քաղաքում կախաղան է բարձրացվել 3 մարդ: APA գործակալության փոխանցմամբ՝ տեղի դատարանը մահվան դատավճիռ էր կայացրել թմրանյութերի մաքսանենգության մեջ մեղադրվողների դեմ: Դատավճիռը իրագործվել է առավոտյան՝ Քիրմանշահի բանտում:
Մարդու իրավունքների ակտիվիստների իրանական գործակալության տարածած տեղեկության համաձայն՝ 2013-ի սկզբից մինչ օրս այդ երկրում մահապատժի է ենթարկվել 70 մարդ: Նրանցից 14-ը կախաղան են բարձրացվել հանրության աչքի առջև: