Հրապարակվել է Հիտլերի վերջին լուսանկարը, որում նա դուրս է գալիս իր բունկերից ու տեսնում ավերված Բեռլինը:
Կադրը, որը արվել է 1945թ. ապրիլի վերջին՝ նացիստական բռնակալի մահից մի քանի ժամ առաջ, հրապարակել է Businessinsider-ը:
Այն, ինչ նա տեսել է, նրան շոկի է մատնել՝ ռմբակոծված քաղաք, շենքերի փլատակներ, մարդկանց դիեր հենց մայթերին: Հիտլերը հասկացել է, որ իր համար վերադարձ այլևս չկա, ու եկել է իր վերջը:
Այդ պահին նրան ուղեկցել է նրա հետ մնացած ոչ շատ մարդկանցից մեկը՝ էսէսական սպա, որոնք միասին բարձրացել էին բունկերից ու երկուսն էլ միասին վերադարձել:
Թե ով է նրանց այդ պահին լուսանկարել՝ հայտնի չէ:
Վերադառնալով բունկեր՝ նա ամուսնացել է իր հարսնացու Եվա Բրաունի հետ, ապա իր օգնականի հետ կազմել իր կյանքի վերջին քաղաքական ճառը:
16 ժամ անց՝ ապրիլի 30-ին, Հիտլերն ու Բրաունը գնացել են իրենց սենյակ ու ինքնասպան եղել՝ նախապես սպանելով իրենց սիրելի Բլոնդի շանը: Վկայությունների համաձայն՝ Հիտլերը կրակել է իր վրա, Բրաունը թույն է խմել:











































