Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը միացել է միկրոբլոգների չինական Weibo ցանցին։ Techcrunch-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է մայիսի 11-ին՝ Չինաստան իր այցի ժամանակ։
«Ողջույն, Չինաստան։ Ուրախ եմ նորից Պեկինում լինելու համար՝ ներկայացնելով մեր նոր ինովացիոն բնապահպանական ծրագրերը»,- գրել է Կուկը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Apple ընկերությունը հայտարարել է Չինաստանում անտառների պաշտպանության ծրագրի գործարկման մասին, որի նպատակը կայանում է 1 մլն ակր անտառի պահպանության ապահովման մեջ։










































