Ամերիկացի գիտնականների խումբը եկել է այն եզրակացության, որ մինչև դարեվերջ Երկրի տարբեր անկյուններում գտնվող վեց քաղաքներ կարող են անհետանալ, գրում է mignews.com-ը:
Առաջին և երկրորդ տեղերում ամերկյան Սան Ֆրանցիսկո և Դեթրոյթ քաղաքներն են: Այնուհետև անհետացողների թվում են Վենետիկը, Մեխիկոն, Տիբուկտուն և Նեապոլը:
Գիտական ուսումնասիրության ընթացքում վերլուծվել են քաղաքների ենթակառուցվածքները, դրանց աշխարհագրական դիրքը և բնակավայրերի սոցիալական առանձնահատկությունները:
«Թեկնածուներից» յուրաքանչյուրի մոտ ցուցակում հայտնվելու իր պատճառն է եղել: Վենետիկն, օրինակ, ջրի տակ կանցնի, Մեխիկոն, չորացած լճի հատակում գտնվելու պատճառով, կարող է գետնի տակ անցնել:
Երկրի երեսից անհետանալու գլխավոր պատճառներից գիտնականները նշել են նաև ավելի բարձր վարձատրվող աշխատանքի փնտրտուքի արդյունքում այլ բնակավայր տեղափոխվելն ու էկոլոգական վիճակի վատթարացումը:









































