Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը կարծում է, որ երկրպագուները չեն ճանաչում թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, տեղեկացնում է The Mirror-ը:
«Երբեմն մենք հիմարանում ենք, իսկ Մոուրինյոն հիմարություններ է խոսում, սակայն այդ կատակները մնում են թիմում: Մոուրինյոն շատ հանգիստ մարդ է:
Երբեմն թվում է, որ նա սառնասիրտ է, սակայն նա իրականում ավելի ընկերասեր է, քան թվում է: Նա հասկանում է, թե ինչպես կարելի է խոսել յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ»,- հայտարարել է բելգիացի կիսապաշտպանը:







































