Sunday, 14 06 2026
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Պատգամավոր ընտրվելու դեպքում ես պաշտպանելու եմ Ադրբեջանի շահերը. թուրքական վերլուծական կենտրոնի ղեկավար

Ադրբեջանական Salam News կայքի փոխանցմամբ, TÜRKSAM միջազգային հարաբերությունների և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ադրբեջանական ծագում ունեցող Սինան Օղանը հայտարարել է, որ խորհրդարանում ընտրվելու դեպքում պաշտպանելու է Ադրբեջանի շահերը:

Նշվում է, որ Սինան Օղանի թեկնածությունն առաջադրվել է Իգդիրում` «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) կողմից:

Օղանը հայտարարել է. «Պատգամավոր դառնալու իմ ձգտումը պայմանավորված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Մեծամորի ատոմայանի փակմանը, ինչպես նաև Իգդիրի սոցիալ-տնտեսական կյանքին առնչվող խնդիրների լուծմանը նպաստելու ցանկությամբ:

Պատգամավոր ընտրվելու դեպքում ես մտադիր եմ թուրքական խորհրդարանում կանոնավոր բարձրացնել ղարաբաղյան հիմնախնդրի և Թուրքիայի ու Ադրբեջանի հանդեպ Հայաստանի վարած «թշնամական» քաղաքականության հարցերը:

Բացի այդ, մենք ձեռնարկելու ենք հնարավոր ամեն ինչ` Մեծամորի ատոմակայանի փակմանը հասնելու համար, որը «լուրջ սպառնալիք» է ողջ տարածաշրջանի համար: Ճապոնիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի և ցունամիի արդյունքում «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո այս խնդիրն էլ ավելի այժմեականություն է ձեռք բերել:

Իգդիրը Թուրքիայի և Ադրբեջանի միջև ընկած մի դուռ է և յուրօրինակ կամրջի դեր է խաղում երկու երկրների միջև: Մենք մեծ ուշադրություն ենք հատկացնելու Իգդիրի սոցիալ-տնտեսական խնդիրներին»:

Հիշեցնենք, որ Սինան Օղանը ծնվել է հենց Իգդիրում, ուր կա մեծաթիվ ադրբեջանական բնակչություն (որոշ տվյալներով՝ մինչև 70 տոկոսը): Դա զգալիորեն մեծացնում է նրա ընտրության հավանականությունը:

Ի դեպ, Սինան Օղանը բազմիցս Մեծամորի ատոմակայանն անվանել է «Հայկական Չեռնոբիլ»` նշելով, որ դրա գործունեության արդյունքում Իգդիրում «ավելացել» է խեղված նորածինների թիվը:

Իսկ այս տարվա հունվարի սկզբին Օղանը հայտարարեց, որ հայ-թուրքական սահմանի բացումը ոչ միայն «որևէ օգուտ չի տա» Իգդիրին, այլև «վերջ կդնի» Իգդիրի գյուղատնտեսությանն ու անասնապահությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում