ԱՄՆ բանակը փորձարկում է «անտեսանելի հանդերձանք» զինվորների համար, որի շնորհիվ նրանք կկարողանան գործնականրեն «անհետանալ» մարտի դաշտից, հաղորդում է Daily Mail-ը:
Նոր հանդերձանքը պատրաստված կլինի հատուկ մետանյութից, որը լույսի հետ փոխգործակցության շնորհիվ զինվորներին կարող է աննկատ դարձնել: «Անտեսանելի հանդերձանքի» նկատմամբ հիմնական պահանջներից մեկն է՝ պահպանել գործառույթները ցանկացած եղանակային պայմաններում:
Հաղորդվում է, որ հանդերձանքը կփորձարկվի մեկ տարվա ընթացքում:











































