Ֆրանսիացիները երկար են ապրում նաև այն պատճառով, որ շատ պանիր են ուտում: Հենց պանրի շնորհիվ է, որ օրգանիզմը ստանում է անհրաժեշտ ճարպաթթուն, հաղորդում է healthinfo.ua-ն:
Ֆրանսիացիները խմում են շատ գինի, ուտում են ճարպոտ թռչնամիս և ապրում են միջինը 82 տարի՝ միաժամանակ կրկնակի քիչ հիվանդանալով սրտանոթային հիվանդություններով, քան Բրիտանիայում: Պանրի, ինչպես նաև կարագի մեջ պարունակվում են շատ հագեցած ճարպեր, որոնց հաճախ վերագրում են վնասակար հատկություններ:
Սակայն պանիր օգտագործած մարդկանց օրգանիզմում պարունակվում է շատ ճարպաթթու, որը բարերար ազդեցություն ունի աղիքների աշխատանքի վրա և նվազեցնում է խոլեստերինի քանակը արյան մեջ:
Միջին ֆրանսիացին տարեկան ուտում է մոտ 24 կգ տարբեր տեսակի պանիրներ:







































