Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին հասկացրել է, որ չի պատրաստվում լքել ակումբը, հաղորդում է Goal.com-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վերատին նախնական համաձայնության է եկել Թուրինի «Յուվենտուս»-ի հետ:
«Ես գոհ եմ իմ կարգավիճակից: Մարզիչը և թիմակիցներս հավատում են ինձ:
Ցանկանում եմ շարունակել առաջընթաց գրանցել որպես ֆուտբոլիստ, և ես պետք է մնամ ՊՍԺ-ում»,- հայտարարել է իտալացի երիտասարդ կիսապաշտպանը:






































