Fox կինոընկերությունը հայտարարել է Սթիվեն Սփիլբերգի աղմուկ բարձրացրած «Հատուկ կարծիք» ֆիլմի սիքվելի նկարահանման մասին: Ինչպես հաղորդել է Hollywood Reporter ամսագիրը՝ առաջին անգամ է, որ Սփիլբերգի ֆիլմը հիմք է հանդիսացել սերիալի համար:
Այդտեղ գլխավոր դերեր են խաղում դերասաններ Սթարք Սենդսին և Ուիլմեր Վալդերամը: Հեռուստասերիալը, որը նույնպես ունի «Հատուկ կարծիք» անվանումը, ստեղծվել է Մաքս Բորենշթեյնի կողմից: Նա լայն ճանաչում է ստացել «Գոձիլա» ֆիլմից հետո:
Սերիալի գործողությունները տեղի են ունենում 2054-ից 10 տարի անց, որի մասին պատմում է Սփիլբերգի ֆիլմը: Այնտեղ գլխավոր դերակատարը Թոմ Քրուզն էր: Երկու գլխավոր հերոսները փորձում են կանխել սարսափելի հանցագործությունը, բայց հիմա նրանք հենվում են ոչ թե գուշակների կանխատեսումների վրա, այլ այնպիսի տեխնոլոգիաների տվյալների, որոնք ընդունակ են ցույց տալ ապագան:
Սթիվեն Սփիլբերգը համաձայնել է լինել հեռուստասերիալի պրոդյուսեր:









































