«Դուշման Վարդանը այսօրվա իրավիճակում կասեր՝ դիմացեք, սա մեր հողն է, և հայոց հողը կիսաքաղց հայինն է, Ղարաբաղն էլ ազատագրեցին կիսաքաղց տղաները, որոնք նվիրյալներ էին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Դուշման Վարդանի մայրը՝ Զարուհի Շամյանը:
Զարիկ մայրիկի կարծիքով ՝ անկախ երկրում տիրող իրավիճակից, բոլորը պետք է համախմբված լինեն, զինվորականն իր գործով զբաղվի, մյուսները՝ իրենց:
Զարիկ մայրիկը նկատեց, որ ազգին հայրենասեր, անձնազոհ զավակ է պարգևել, որը դեռևս 8-րդ դասարանից մարտի դաշտ էր մղվում. «Հայրենյաց մի բուռ հողը նրա համար թանկ էր անգամ մորից: «Անգամ քո մահը չի կարող ինձ ետ պահել այս պայքարից, մամա ջան…»,- 88-ին ինձ էսպես էր ասում»,- հիշեցրեց Զարիկ մայրիկը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































