Saturday, 06 06 2026
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ
Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Վթարային ջրանջատում Գյումրիում
Լարսը բաց է
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը

Երրորդ նախընտրական դաշինք ստեղծելու բանակցություններ կան

2012 թ. խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն նախընտրական դաշինքներ: Նման կարծիք հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Նա նաև տեղեկացրեց, որ ընդդիմադիր դաշտում բանակցություններ են ընթանում մասնավորապես «Ժառանգության», Դաշնակցության, Ժողովրդական կուսակցության միջև, և հնարավոր է, որ մինչև ընտրությունները ստեղծվի երրորդ նախընտրական դաշինքը:
Կարապետյանը նշեց, որ ՆԺԿ-ն այդ բանակցություններին չի մասնակցում, քանզի դեռևս վստահ չէ, որ այն կկայանա, ավելին՝ նրա խոսքերով, նախկին ընտրություններում հավաքած իրենց ձայները և կուսակցության ֆինանսական հնարավորությունները թույլ են տալիս այս ընտրություններին մասնակցել միայնակ: Այդուամենայնիվ, Կարապետյանը տեղեկացրեց, որ նոր բևեռ ստեղծելու առաջարկներ ՆԺԿ-ին արվել են տարբեր ուժերի կողմից, իսկ թե որ` չմանրամասնեց:
Կարապետյանը հերքեց այն տեղեկությունը, որ օրերս ինքը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ և քննարկել նոր քաղաքական միավորում ստեղծելու հարցը: Կարապետյանը հավելեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ իր վերջին հանդիպումը եղել է Ազատության հրապարակում, երբ վերջինս հացադուլի մեջ էր, և վրան էին տեղադրում:
Խոսելով ներքաղաքական զարգացումների մասին՝ Արամ Կարապետյանը նկատեց, որ քաղաքական դաշտի ռեալ վերաձևավորումները կլինեն սեպտեմբերից, իսկ այժմ զուտ տեղաբաշխման գործընթացներ են ընթանում: Կարապետյանի կանխատեսումներով, «հետաքրքիր աշուն» է սպասվում, իսկ տարեվերջին՝ «լուրջ խնդիրներ» իշխող կոալիցիայի կուսակցությունների միջև, քանզի ԲՀԿ-ն չի հետևելու կոալիցիոն հուշագրին:
Ավելին, ըստ Կարապետյանի՝ 2012-ի խորհրդարանական ընտրությունները լինելու են վերջինը, որ կլինեն պայմանավորվածությունների հիմքով. «Նախագահական ընտրությունները կլինեն բավական լուրջ: Չնայած այսօր երկրում արտահերթ գործընթացների բոլոր օբյեկտիվ պայմանները կան, սակայն չկան արտահերթ ընտրությունների անցկացման սուբյեկտիվ պատճառները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում