Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ խոշոր գումար է տրամադրել բարեգործությանը:
30-ամյա ֆուտբոլիստը 7 մլն եվրո է նվիրաբերել Նեպալի ավերիչ երկրաշարժից տուժածներին: Բացի այդ, հարձակվողն իր թվիթերյան էջի միջոցով բոլորին կոչ է արել օգնել Նեպալի բնակիչներին:
Նշենք, որ Ռոնալդուն ավելի խոշոր գումար է հատկացրել, քան մի շարք պետություններ:









































