Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն այսօր Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի տոնի կապակցությամբ այցելեց Հաղթանակի զբոսայգի:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դեսպանն ասաց, որ այս տոնը նշվում է հետխորհրդային բոլոր երկրներում, ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանում չկա մի ընտանիք, որը չտուժեր այդ պատերազմից: «Այս տոնը մենք միշտ նշելու ենք»,- ասաց նա:
Մեր այն հարցին, թե ի՞նչ դերակատարություն է ունեցել Հայաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի ձեռքբերման հարցում՝ այն դեպքում, երբ կոնկրետ Հայաստանի տարածքում պատերազմական գործողություններ չեն եղել, Իվան Վոլինկինն ասաց. «Դուք միանգամայն ճիշտ նշեցիք, այստեղ պատերազմական գործողություններ չեն եղել, բայց հայերը կռվել են, և դա իսկապես հայրենական պատերազմ էր, ամեն երկրորդը Հայաստանից գնացել է ճակատ և չի վերադարձել»:
Հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ կարծիք ունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս արած այն հայտարարության մասին, որ Հայաստանը Խորհրդային Միության կազմում իրեն ավելի ապահով էր զգում. «Ես կարծում եմ՝ հիմա էլ Հայաստանն իրեն միանգամայն ապահով է զգում»:
Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում:







































