ՎՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ համաձա՞յն է Սերժ Սարգսյանի այն տեսակետի հետ, որ Սովետական Միության կազմում Հայաստանն ավելի ապահով էր. «Ես այդ շրջանի մարդ եմ, չնայած ինձ համարում եմ Երրորդ հանրապետության ծնունդ նաև, հիշում եմ Սովետական Միության շատ լավ տարիները, երբ անհոգ մանկություն ունեին, կային նաև վատ երևույթներ: Սակայն դա չի նշանակում, որ մեր պատմությունը պետք է ջնջենք, դա մեր պատմության կարևորագույն մասերից մեկն է»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ չի ցանկանա այդ տարիների վրա փոշի սփռել և նոստալգիայով է հիշում անցյալի տարիները:
Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում:









































