Friday, 17 05 2024
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել
Ընդհարումների վտանգ կա. ատելության հռետորաբանությունը կարող է խոսքից վերածվել գործի
20:20
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Եթե Բագրատ Սրբազանն անձամբ ինձ հանդիպելու առաջարկ անի և օրակարգ ասի, կմտածեմ․ Թունյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան
«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ
19:40
Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. ՊՆ
19:20
Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր
17:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան

Արամ Սարգսյան. «Ճիշտը հրապարակում լինելն է»

Այսօր Ազատության հրապարակում իր թիմի հետ շրջում էր էր նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, թեև վերջինս հարթակ չբարձրացավ և ելույթ չունեցավ: «Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց նրան:

– Պարոն Սարգսյան, եկել եք միանալու Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա բողոքի շարժմա՞նը:

– Պատգամավորական մանդատը երբ որ վայր դրեցի, ասացի, որ ԱԺ-ի փոխարեն գերադասում եմ լինել հրապարակում` ժողովրդի հետ: Ժողովուրդն էստեղ է, ես ժողովրդի հետ եմ: Համ էլ` էս իմ հրապարակն է:

– Ասել է թե` իրականում Րաֆֆի Հովհաննիսյա՞նն է հյուր եկել հրապարակ:

– Չէ, բացարձակ նման բան չեմ կարծում: Ես կարծում եմ, որ այսօր, որ նաև ղարաբաղյան շարժման 25 ամյակն է, ժողովուրդն այս հավաքով ապացուցում է, որ 25 տարի շարունակ ինքը չի դադարել պայքարելուց, պայքարել է ֆիզիկական անվտանգության համար, անկախության համար, այսօր էլ պայքարում է իր իրավունքների համար, և էդ պայքարում ես միշտ ժողովրդի կողքին եմ:

– Կոնկրետ Դուք, որպես կուսակցության նախագահ, ինչո՞վ կարող եք աջակցել այս շարժմանը, և ինչո՞վ եք աջակցելու Րաֆֆի Հովհաննիսյանին:

– Ես նորից եմ ասում՝ մեր կուսակցությունն էնտեղ է, որտեղ որ ժողովուրդն է: Եթե երկրում անարդարություն է, եթե երկրում տեղի են ունենում գործընթացներ, որոնք բացահայտ խախտումներով են, մենք ընդդիմություն ենք, մենք պիտի բողոքենք, դրա համար մենք պիտի լինենք ժողովրդի հետ:

– Կոնկրետ Արարատի մարզում արձանագրվել են ամենաշատ խախտումները, և իշխանական թեկնածուն ամենաշատ ձայներն է ստացել: Ձեր կուսակցությունն ի՞նչ է արել ձեր մարզում ընտրությունների օրը:

– Մեր կուսակցությունը խորհրդարանական կուսակցություն չի և տեղերում չունի հանձնաժողովների անդամներ, որոնցով պիտի կանգնեցներ խախտումները: Երկրորդ` մեր կուսակցությունն իր համագումարում հայտարարել է, որ ընտրություններին չի մասնակցում, և մենք ասել ենք, որ նաև քարոզչություն չենք անելու այս կամ այն թեկնածուի օգտին: Իհարկե, մենք հետևել ենք քաղաքական գործընթացներին: Ես գնացել եմ և ընտրություն եմ կատարել, իմ քաղաքացիական պարտքը կատարել եմ:

– Ո՞ւմ եք ընտրել:

– Չեմ կարծում` հարցը կոռեկտ է, բայց թաքցնելու բան էլ չունեմ` Հրանտ Բագրատյանին:

– Սակայն, փաստորեն, այսօր այստեղ եք:

– Դա ի՞նչ կապ ունի: Ժողովուրդն էստեղ է, ես էստեղ եմ: Ժողովուրդը գտնում է, որ իր իրավունքները ոտնահարված են, ես էլ էս ժողովրդի հետ գտնում եմ, որ էդ իրավունքները ոտնահարված են: Ինչ վերաբերում է անելիքներին, անելիքների մասով պիտի առաջարկություններ անի այն մարդը, որն այսօր ժողովրդի քվեն է ստացել: Եթե ես ստացած լինեի այդ քվեն, ես կասեի` ինչ եմ անելու, հետն էլ կանեի էդ քայլերը: Բայց ես կոռեկտ չեմ համարում այսօր ասել, թե ինչ պիտի անեն հարթակում կանգնած մարդիկ, ինչ կարգի խախտումներ են եղել, և ով է ավելի շատ քվե վերցրել: Այս կարգի բաները պիտի ասեն այն մարդիկ, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել քաղաքական գործընթացներում, մասնակցել են իրենց թեկնածությամբ և միայն իրենց հայտարարություններից հետո է, որ մենք` այն ուժերը, որոնք չեն մասնակցել այս գործընթացներում, կարող ենք տեսակետ ասել, և դա է ճիշտը:

– Պարոն Սարգսյան, Դուք այս հրապարակում էիք 2008 թվականին և կոչերով առաջնորդում էիք ժողովրդին: Ձեր կարծիքով` այս անգամ ինչ-որ բան կհաջողվի՞ փոխել:

– Ես 1988 թվականից` ղարաբաղյան շարժման սկսված օրվանից էս հրապարակում եմ եղել և դրա համար է, որ ասում եմ` էս հրապարակն իմ հրապարակն է: Ես չգիտեմ որևէ մեկին, որ ինձնից շատ էս հրապարակում միտինգներ արած լինի: Ես միտինգներ արել եմ բոլորի հետ: 2000 թ-ից սկսած՝ Ստեփան Դեմիրճյանի հետ, հետո՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, նույն Րաֆֆի Հովհաննիսյանի հետ դրոշը բռնելու գործընթացում միայն մեր կուսակցությունն է իր հետ կանգնած եղել։ Այն ժամանակ ինքը կուսակցություն էլ չուներ: Բոլոր գործընթացներին ներկա եմ եղել: Էս ժողովուրդը չի հուսահատվել: Պայքարի ոգին չի կոտրվել, և պիտի պայքարի: Իսկ ինչ վերաբերում է` ինչ ճանապարհներով, ճիշտ ու կոռեկտ չի, որ ես ասեմ քայլեր:

– Ձեր կարծիքով` մյուս ուժերը և՞ս պիտի միանան այս բողոքին, օրինակ` Լևոն Տեր-Պետրոսյանը և՞ս պիտի գա ու միանա Րաֆֆի Հովհաննիսյանին:

– Ես էստեղ իմ քաղխորհրդի անդամների, քաղաքական թիմի հետ, բայց այստեղ եմ որպես ՀՀ քաղաքացի և ես ինձ իրավունք չեմ վերապահում այլ ուժերի ասել` մասնակցեք կամ մի մասնակցեք: Ես ինքս գտնում եմ, որ ճիշտը հրապարակում լինելն է, ճիշտը մասնակցելն է` անկախ իմ ունեցած քաղաքական հայացքների տարբերությունից Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ես էստեղ եմ, որովհետև տեսնում եմ, որ ժողովուրդը քվե է տվել, իր քվեն արհամարհվել է, և ինքն իր իրավունքների համար պիտի պայքարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում