Իսպանիայի Լա Լիգայի ֆուտբոլիստների պրոֆմիությունը պատրաստվում է բոյկոտել առաջնությունը: Եթե դա տեղի ունենա, Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանը կարող է անավարտ մնալ:
Marca-ի փոխանցմամբ՝ կա հավանականություն, որ 36-րդ տուրը վերջինը կլինի Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում: Եթե մայիսի 16-ին մեկնարկի բոյկոտը, ապա հենց 36 տուրերի արդյունքով կորոշվի չեմպիոնը, եվրագավաթների մասնակիցներն ու թիմերը, որոնք դուրս են մնալու Լա Լիգայից:
Կարող է չկայանալ նաև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, որը պետք է տեղի ունենար մայիսի 30-ին՝ «Կամպ Նոու» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ մի շարք թիմեր դժգոհ են հեռուստահեռարձակման իրավունքների վաճառքից ստացված գումարի բաշխման կարգից: «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն ևս պատրաստ են միանալ բոյկոտին:









































