Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի Լա Լիգայի 36-րդ տուրում կայանալիք «Վալենսիա»-ի հետ հանդիպման նախախաղային մամլո ասուլիսում նշել է, որ ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման լիովին ապաքինվել է վնասվածքից:
«Վալենսիա»-ի հետ խաղը կայանալու է մայիսի 9-ին՝ «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում: «Ռեալ»-ն 85 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում ու առաջատար «Բարսելոնա»-ին զիջում է 2 միավորով: «Վալենսիա»-ն 72 միավորով 4-րդն է:
«Յուվենտուս»-ի հետ պատասխան խաղը կայանալու է մայիսի 13-ին՝ Մադրիդում:









































