Գիգգլզ անունով խոզը դարձել է Ամերիկայի Միչիգան նահանգի Ֆլինթ քաղաքի ղեկավարի պաշտոնական թեկնածու, գրում է Detroit Sun Times-ը: Դա՝ տեղացի իրավաբան Մայքլ Յուինգի ջանքերի շնորհիվ:
«Դա սկսվեց, որովհետև քաղաքային խորհրդի անդամներից մեկը, որն ավելի վաղ դատապարտվել է սպանության համար, հայտարարեց քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին»,- նշում է Յուինգը: «Ես բավական ներողամիտ եմ, բայց իսկապես լրջորեն եմ տրամադրված սպանության դեմ»,- հավելել է նա: Իրավաբանի խոսքով՝ քաղաքապետ ընտրելը մարդուն, որը դատապարտված է եղել այդպիսի հանցագործության համար, «վատ ազդանշան» է Ֆլինթի մասին: Յուինգը քաղաքապետի մեկ այլ թեկնածուի ևս քննադատել է, որը պատժվել է հարբած վարելու համար:
«Երբ ես կարդում էի այդ մարդկանց մասին, մտածեցի, որ Գիգգլզն ավելի արժանի թեկնածու կլիներ: Եվ ես ճիշտ եմ»,- ասում է իրավաբանը:
Յուինգն իր ֆեյսբուքյան էջում նշում է, որ Գիգգլզը երբեք մարդ չի սպանել և քաղաքացինրին չի վտանգել հարբած վարելու համար: «Նա հաճելի և խելացի կենդանի է, դա ավելին է, քան կարելի է ասել որոշ այլ թեկնածուների մասին»,- հավելում է իրավաբանը:










































