Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը պատրաստվում է պրոֆեսիոնալ ըմբիշ դառնալ: Mirror-ի հաղորդմամբ՝ Բիբերը բանակցում է ամերիկյան World Wrestling Entertainment (WWE) ընկերության՝ պրոֆեսիոնալ ռեսթլինգի շոուի աշխարհի խոշորագույն կազմակերպչի հետ:
Պարբերականի տեղեկությամբ՝ 21-ամյա երգիչը մտադիր է միանալ WWE-ի չեմպիոն Ջոն Սինայի և Փոլ Ուայթի հետ՝ Բիգ Շոու մականունով, ընդդեմ Բրեյ Ուայթ անունով հանդես եկող Ուինդեմ Ռոթունդայի դեմ մարտի համար:
WWE-ի ստեղծագործական հարցերով մենեջեր Քևին Էքը հաստատել է Բիբերի հետ բանակցությունների փաստը, բայց կասկած է հայտնել դրանց հաջողության հարցում, քանի որ ըստ ընկերության՝ երգչի ռինգ դուրս գալը վատ փիար կլինի: Էքը նշել է, որ միակ տարբերակը, որի դեպքում հնարավոր է ռեսթլինգ Բիբերի նորամուտը, այդ քայլի ընդունումն է բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեզերի կողմից, որն արտիստի ընկերն է:










































