Չինաստանում Չժենչժոու քաղաքի բնակչուհին BMW 730Li նոր ավտոմեքենայի համար գումարի մի մասը վճարել է մեկ յուան (մոտ 16 ցենտ) թղթադրամներով: Այս մասին հաղորդում է The South China Morning Post-ը: 100 կգ-անոց հարյուր հազար թղթադրամը տեղավորվել է 5 տուփում:
Ստացված գումարը ավտոսրահի աշխատակիցները հաշվել են 6 ժամ: Գնորդուհին իր արարքը բացատրել է նրանով, որ իր հաճախորդները նախընտրում են իրեն վճարել մանր թղթադրամներով: Նա զբաղվում է սննդամթերք վաճառելով:











































