Անգլիական «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոկետինոն հայտարարել է, որ իր թիմը պատրաստ է հետ ընդունել կիսապաշտպան Գարեթ Բեյլին, ով վերջին շրջանում քննադատվում է մադրիդյան ակումբի երկրպագուների կողմից:
«Եթե նա իրեն վատ է զգում Մադրիդում, ապա մեր դռները բաց են նրա համար»,- Պոկետինոյի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Հավելենք, որ Բեյլը «Տոտենհեմ»-ից «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին: Մադրիդյան ակումբը Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերի համար վճարել էր 85,3 մլն ֆունտ ստերլինգ:






































